կարևոր
3991 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-12 17:39
Հասարակություն

Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է , որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել․ Գեղամ Մանուկյանը «հունիսի 12-ի» գործով դատավարության մասին

Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն  ամբաստանյալ է , որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել․ Գեղամ Մանուկյանը «հունիսի 12-ի» գործով դատավարության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Այս պահին Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է հունիսի 12ին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական բեռնությունների հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ կեղծ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մեր 16 հայրենակիցների դատաքննությունը։

Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերո սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է , որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։

Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է:

Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին , սակայն, ի պատասխան այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել »է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։

Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մկ դրվագ. երբ որ ամբաստանյալներից մեկը ասաց, թե մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակել 3 պատերամզմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաեւ Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում»։