կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 16:50
Հասարակություն

Ավտովթար՝ Վարդենիս-Երևան ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Ավտովթար՝ Վարդենիս-Երևան ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: