|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 23-ին` ժամը 06.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 98-րդ կմ-ում «ВАЗ-2104» մակնիշի 34 TC 320 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանփեզրի արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: