Ավտովթար` Լուսակունքում. 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբերի 15-ին` ժամը 19.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991 թ. ծնված Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: