Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 30-ին, ժամը 05:48-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 84-րդ կմ-ին բախվել են «Chevrolet Aveo» մակնիշի 37 ML 777 (վարորդ Գ. Մ. ) և «Mercedes Benz C» մակնիշի 34 TD 443 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1987 թ. ծնված Լ. Դ.-ը և 1959 թ. ծնված Ս. Դ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդը՝ 1983 թ. ծնված Ա. Մ.-ը, հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: