Հունվարի 30-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի, 1952 թ. ծնված Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: