կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 12:27
Իրավական

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գարուշ Սահակյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Նաև ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Ալավերդյանը՝ «պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ,  և  37-ամյա Ավագ Ալավերդյանը՝ «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ: Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենային և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատրճանակներից արձակված մի քանի պարկուճներ, կոտրված շշեր և արնանման հետքեր:

Քննիչի հանձնարարականով դեպքի վայրից ոստիկանության Վաղաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 ավտոմեքենա: