կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 14:23
Հասարակություն

Դստերս շարունակ հայերեն բառեր էի սովորեցնում. Քիմ Քարդաշյան

Դստերս շարունակ հայերեն բառեր էի սովորեցնում. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Live! With Kelly & Michael» շոուին, որի ընթացքում պատմել է նաև Հայաստան կատարած այցի մասին:


Նշելով, որ փոքրիկ Նորթի մկրտությունը տեղի ունեցավ Երուսաղեմի հայկական եկեղեցում, Քիմն ասել է. «Դա պարզապես հրաշալի փորձ էր: Դու զգում ես, որ այդ ամենը նվեր է, սրբություն: Ես անգամ չեմ կարող նկարագրել դա»:


«Հայաստանն իմ ժառանգությունն է: Իմ ծնողները, տատերն ու պապերը երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդ մասին խոսել են ողջ կյանքի ընթացքում։ Ես գնացի Հայաստան ամուսնուս, դստերս, քրոջս և զարմիկներիս հետ և ուղևորության ամբողջ ընթացքում փոքրիկ Նորթին հայերեն բառեր էի սովորեցնում, և մենք միշտ ուտում էինք հայկական ճաշեր: Ես երբեք ինձ այդպես տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում»,- ասել է նա:


Անդրադառնալով նաև ամուսնու՝ Քանյե Ուեսթի՝ Կարապի լիճ ցատկելու խենթ քայլին, Քիմը պատմել է. «Վերջին օրը՝ երեկոյան ժամը 11-ին, Քանյեն ինձ ասաց, որ մտադիր է համերգ տալ։ Մենք այդ մասին հայտարարեցինք Twitter-ում եւ չէինք ակնկալում, որ 30 րոպե անց 5000 մարդ կհավաքվի: Դա առաջին անվճար համերգն էր, հատկապես` այն մարդու կողմից, ով ժամանել էր ԱՄՆ-ից: Ես շատ ուրախ էի, որ նա կարողացավ դա անել հայերի համար: Եվ ես գիտեի, որ լիճն այնքան էլ խորը չէր, սակայն, երբ նա սկսեց այդ երգը կատարել, ես զգացի՝ ցատկելու է լիճը: Դրանից հետո միայն տեսա մարդկանց, ովքեր ցատկեցին լիճը, որպեսզի Քանյեին ավելի մոտ լինեն»:


Զրույցի ընթացքում Քիմը խոսել է նաև փոքրիկ Նորթի մասին, ով, նրա խոսքով, շատ է սիրում շպարվել: «Որպեսզի չխառնի շպարի իմ պարագաներն ու չփչացնի դրանք, նա ունի շպարի սեփական պարագաները»,- ասել է նա՝ նկատի ունենալով փոքրիկի խաղալիքները: