|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աստղերի կյանքը լի է զարմանալի, տարօրինակ եւ անսպասելի իրադարձություններով: Մի քանի ամիս շարունակ համաշխարհային մամուլի թիվ մեկ թեման հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Հոմֆրիսի ամուսնությունն էր: Բոլորը մշտապես տեղեկացված էին, թե ինչով է զբաղվում Քիմը, ինչ սպասք է գնել հարսանիքի համար, ինչ զգեստ եւ, ավելին, ինչպես է գիշերը անցկացրել Քրիսի հետ եւ կամ առանց նրա, եւ նման այլ մանրամասներ:
Վերջապես օգոստոսի 20-ին Քարդաշյանի հարսանիքից հետո աշխարհը խոր շունչ քաշեց` հասկանալով, որ այլեւս չի լսի Քիմի մասին, սակայն ուրախությունը երկար չտեւեց: Հարսանիքից 72 օր անց Քիմը որոշեց ամուսնալուծվել:
«Լավ մտածելուց հետո որոշեցի ամուսնալուծվել»,- հայտարարել է նա եւ խնդրել շատ չբամբասել, քանի որ «շատ դժվար էր նման որոշում կայացնելը»:
Ամուսինները, ինչպես ընդունված է, միմյանց երջանկություն են մաղթել եւ որոշել պահպանել ընկերական հարաբերություններ:
Քրիսն առանձին իր հայտարարությունն է հրապարակել, որում ասվում է. «Ես սիրում եմ իմ կնոջը եւ ցավով տեղեկացա, որ վերջինս դատարան է դիմել ամուսնալուծության համար: Ամեն ինչ կանեմ ամուսնությունը պահպանելու համար»: