|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է գրառումներ կատարել Հայաստան կատարած այցի մասին:
Նա, տեղադրելով Մայր Հայաստան արձանի առջև արված լուսանկարը, գրել է. «Քլոեն և ես երեկ այցելեցինք Մայր Հայաստանին: Այս արձանը այցելուներին հիշեցնում է հայոց պատմության ուժեղ կին գործիչների մասին: Ինձ դուր է գալիս, որ մեր մշակույթի մեջ կան հզոր կանայք և նաև շատ են հարգվում»:

Այնուհետև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից լուսանկար տեղադրելով` Քիմը գրել է.«Պատիվ է հանդիպել Հայաստանի վարչապետի Հովիկ Աբրահամյանի հետ, ով իր հպարտությունը հայտնեց, որ մենք հայ ենք և չենք մոռացել մեր արմատները: # Երբեք չմոռանալ»:
