|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ողջունել է Նոր Զելանդիայի իշխանությունների՝ զենքի գնման և պահման օրենքները լիովին փոխելու որոշումը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նորզելանդական իշխանություններն այս որոշումը կայացրել են օրերս` Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հարձակումից հետո, որը խլել էր ավելի քան 50 մարդու կյանք:
«Քրայսթչըրչում կատարված հրաձգությունից 24 ժամ անց Նոր Զելանդիան արգելում է կիսաավտոմատ հրացանները: Ամերիկա', հաշվի առ սա` ինչո՞ւ մեր կողմից ընտրված պաշտոնյաները չեն կարող հանրային անվտանգությունը զենք արտադրողների շահույթից բարձր դասել»,- գրել է Քարդաշյանը` ի պատասխան Նոր Զելանդիայի գլխավոր դատախազ Դեյվիդ Պարկերի հակասական մեկնաբանությանը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած հարձակումից հետո Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը խոստացել էր փոխել զենքի գնման և պահման օրենքները, իսկ գլխավոր դատախազը`արգելել կիսաավտոմատ հրացանների օգտագործումը: