կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 21:59
Աշխարհ

«Ես հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է՝ չլռել». Քլոե Քարդաշյան

«Ես հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է՝ չլռել». Քլոե Քարդաշյան
Րոպեներ առաջ Քիմ Քարդաշյանը Twitter-ում հանդես եկավ Հայոց Ցեղասպանության մասին գրառմամբ:
Թեմայի շուրջ իր խոսքն աշխարհին ուղղել է նաեւ նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը.

«Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռելը՝ որտեղ էլ, որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատեւել է»,-գրել է հայուհին՝ մեջբերելով նաեւ Վիլյամ Սարոյանին.

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է եւ պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որեւէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»: