կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 18:10
Աշխարհ

Պուտինը և Էրդողանը ստեղծում են հակաարևմտյան ալյա՞նս

Պուտինը և Էրդողանը ստեղծում են հակաարևմտյան ալյա՞նս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ընդհանրություններ ունեն: Երկուսն էլ այնպիսի երկրի ղեկավար են, որն անցյալում ավելի հզոր էր, և ցանկանում են վերադարձնել իրենց երկրներին դա: Այդ մասին, ըստ inopressa.ru-ի, գրում է գերմանական Focus պարբերականը: Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

 

Երկուշաբթի կկայանա Պուտինի այցը Թուրքիա: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսքը կգնա երկկողմ հարաբերությունները ընդլայնելու մասին:

 

Այսպես՝ ըստ թուրք փորձագետ Ուդո Շտայնբախի՝ երկու առաջնորդները կարող են միմյանց բողոքել Արևմուտքից: Ըստ նրա՝ Էրդողանը պարզ հասկացնել է  տվել, որ հակաարևմտյան հայացքներ ունի, իսկ Պուտինը բարկացած է պատժամիջոցներից և անգամ գովել է այն փաստը, որ Թուրքիան չի միացել այդ պատժամիջոցներին:

 

Գուցե Էրդողանը և Պուտինը հակաարևմտյան ալյա՞նս են ստեղծում:

 

Միևնույն ժամանակ, թուրքագետ Այդինը կարծում է, որ քիչ հավանական է ՌԴ-ի և Թուրքիայի միջև նման  սերտ քաղաքական միության ստեղծումը: Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է,  նրա համար հեշտ չի լինի ուղղակի անցնել մյուս կողմը: Առավել ևս, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քիչ չեն հետաքրքրությունների կոնֆլիկտները: