կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 14:38
Հասարակություն

Շատ ավելի վատ կլիներ, եթե Կոմիտաս երգեր. Ռուբեն Բաբայանը` Արտաշ Ասատրյանի` Ցեղասպանության երգի մասին

Շատ ավելի վատ կլիներ, եթե Կոմիտաս երգեր. Ռուբեն Բաբայանը` Արտաշ Ասատրյանի` Ցեղասպանության երգի մասին

Այն, որ բոլորը ցանկանում են Ցեղասպանության թեմայով ինչ-որ երգ գրել, կինո կամ ներկայացում բեմադրել, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով, աչքի ընկնելու ցանկությունից է:

 

Բաբայանը, խոսելով Արտաշ Ասատրյանի նոր` Ցեղասպանությանը նվիրված երգի մասին, նշեց, որ շատ ավելի վատ կլիներ, եթե Կոմիտաս երգեր: «Մտավորականների մի հսկա բանակ ունենք, որոնց սկզբունքը «միշտ պատրաստ»-ն է, նրանք միշտ պատրաստ են նման դեպքերի հետ կապված նոր գործով հանդես գալ: Ի դեպ, նրանք գիտեն, որ նաև ֆինանսներ կան նման նախագծերի մեջ, ուստի այնպես են անում, որ իրենց նկատեն: Գիտե՞ք` ինչ մեծ թվով պիեսներ են թատրոն ներկայացնում Ցեղասպանության թեմայով, երբեք նման առատություն չի եղել»,- ասաց նա:

 

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը հումորով վերաբերվեց հարցին` նշելով` ինչ արած, սա էլ նրանց հոգու պոռթկման դրսևորման ձևն է, և միգուցե նրա արյան եռքը համապատասխանում է այդ երգի ելևէջներին: «Մարդիկ ուզում են անպայման մասնակից լինել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Կարծում եմ` լավագույն մտահղացումներն ու ծրագրերը պետք է պետականորեն ֆինանսավորվեն»,- նշեց նա: