|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը հայտարարել է, որ իր թիմակիցների ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար սովորել է երգել մի քանի լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին:
«Երբ թիմում ինչ-որ մեկի ծննդյան օրն է, մենք երգում ենք նրա պատվին: Այդ պատճառով սովորել եմ երգել ճապոներեն, հունարեն և հայերեն: Հաճախ Սոկրատիսին խնդրում եմ երգել իրենց լեզվով, քանի որ հունարենը շատ զվարճալի լեզու է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում haberler.com-ը: