Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ծնված և «Միսս արաբ ԱՄՆ- 2015» գեղեցկության մրցույթում հաղթած 22-ամյա Ֆաբիոլա ալ Իբրահիմը պատմել է, թե ինչպես է քաղցկեղով հիվանդ հոր մահից հետո 10 տարեկանում մոր հետ տեղափոխվել Սիրիա, ուր ամիսների ընթացքում սովորել է արաբերեն ու հայերեն:
Armenianlife.com-ի հաղորդմամբ՝ Ֆաբիոլան պատմել է, թե ինչպես է Սիրիայում շփվել տարբեր կրոնների և մշակույթների մարդկանց հետ, ինչն էլ խթանել է լեզուներ սովորելը:
Գեղեցկուհու խոսքով՝ ինքը հայերեն և ֆրանսերեն է սովորել իր ընկերներից ու հարևաններից: Ընդամենը 14 տարեկանում Ֆաբիոլան երաժշտական խումբ է բացել տեղի հայ աղջիկների հետ։ Հալեպում և Դամասկոսում զբաղվել է բասկետբոլով, լողով և ձիավարությամբ: Նա միացել է Սիրիայում գործող ոչ կառավարական կազմակերպություններին և մասնակցել առողջապահական ու շրջակա միջավայրի պահպանության տարբեր նախագծերի:
Գեղեցկուհու մայրն ապագա մասնագիտության որոշումը թողել է նրան: Նա էլ որոշել է տեղափոխվել Միացյալ Նահանգներ՝ բժշկական կրթություն ստանալու և հետագայում Սիրիայում բժշկության վիճակը բարելավելու նպատակով: Աղջիկը երազում է երեխաների անվճար հիվանդանոց բացելու մասին։ «Ես ոգեշնչելու եմ, ինչպես որ ես եմ ոգեշնչված»,- ասել է գեղեցկուհին: