|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն Գերմանիայի Մյունխեն քաղաքում համերգի ժամանակ դարձյալ հայերեն երգ է երգել:
Ըստ Hurriyet-ի՝ Աքսուն համերգի ժամանակ կատարել է ազգությամբ քուրդ (Մալաթիայում ծնված) երգիչ Ահմեդ Քայայի «Արտասվելով» երգը, որի երաժշտությունը պատկանում է Արա Դինքջյանին:
Աքսուն համերգի ժամանակ կատարել է նաև հայկական «Բինգյոլ» երգը: Տեսանյութում դիտեք 3:48 րոպեից:
Նշենք, որ Ահմեդ Քայան Թուրքիայում սիրված երգիչ էր, նրան աքսորեցին Ֆրանսիա, որտեղ և վրա էր հասել պատակահան մահը: Այժմ նրա կինը՝ Գյուլթեն Քայան, Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ համերգի ժամանակ Սեզեն Աքսուն կատարել էր «Դլե յաման»-ը, որից հետո արժանացել թուրքական իշխանությունների բուռն քննադատություններին: