Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գերմանական բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընթացիկ առաջնությունում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվելով «Հանովեր»-ին: Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին խփեց Կիյոտակեն: 9-րդ տուրից հետո «Բորուսիա»-ն 7 միավորով 15-րդ տեղում է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մրցակցի ֆուտբոլիստները մեր ֆուտբոլիստի նկատմամբ մի քանի անգամ կոպիտ խախտում թույլ տվեցին: 51-րդ րոպեին «Հանովեր»-ի թուրք ֆուտբոլիստ Չեյհուն Գյուլսելամը կանոնների խախտման գնով կասեցրեց Մխիթարյանի առաջընթացը, ինչից հետո հայ ֆուտբոլիստը չկարողացավ զսպել զայրույթը: