|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ԱՄՆ-ին` գլոբալ մարտահրավերների՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի, Սիրիայում պատերազմի ֆոնին չմոռանալ նաև քաղաքական հիմնական ազատությունների համար պայքարի մասին. contact.az-ը։
«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներով։ Դա վտանգավոր միտում է, որը վերջին տարիներին ավելի է վատացել»,- ասել է նա:
Սենատորը նշել է, որ Ադրբեջանում, որի ղեկավար Ալիևը փորձում է օրինակելի պետության տպավորություն ստեղծել, ավելի շատ քաղբանտարկյալ կան, քան Ռուսաստանում ու Բելառուսում` միասին վերցրած: