|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ:
«Եվ նրանք ռուսաստանցիներ են, իրենց այստեղ լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք նույնքան բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բարձր բնույթը», - ասել է Պեսկովը:
Աղբյուրը նշում է, որ, վերլուծաբանների տվյալներով, այս պահին Ռուսաստանում բնակվում է մոտ 1,7 միլիոն հայ, միաժամանակ Հայաստանում ապրում է մոտ երեք միլիոն հայ։