|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի վերջին օրը:
Ինքը` Մարությանը, իր շրջապատում հույս է հայտնել, որ Երեւանի թեման այս ընտրություններով վերջնականապես փակվեց: Նշենք, որ իշխանության ներսում այնպիսի նեգատիվ վերաբերմունք կար Մարությանի նկատմամբ, որ քննարկում էին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ, ասենք, Փարաքարը Երեւանին միացնելու միջոցով նոր ընտրություններ անցկացնելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում