|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: Այս մասին «168 ժամին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել «Նաիրիտի» գործի քննությունը:
Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ հիմնավորմամբ կոծկել: Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ:
Շարունակությունը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում