Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և հայտարարել, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարվել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:
Իսկ ի՞նչ միջոցներով է վճարվելու այդքան մեծ գումարը: Այս մասին կառավարությունը դեռ չի խոսում:
Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գումարի հայթայթման մասին: Ըստ մեր աղբյուրների` գումարի ինչ-որ տոկոսը մարելու բեռը դրված է այս պատմության մեջ մեղքի իր մեծ բաժինը ունեցող` էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի վրա: Հիշեցնենք, որ դեռ երկու տարի առաջ hetq.am-ը հետաքննություն էր իրականացրել «Նաիրիտ»-ի վերաբերյալ: Առաջարկում ենք կարդալ դրա վերաբերյալ հոդվածներից մեկը՝ «Փողերի լվացում, օֆշորային գործարքներ. «Նաիրիտի» կաուչուկի փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները»:
Նշենք, որ այժմ Արմեն Մովսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է: Բայց միայն` անունով: Ըստ որոշ լուրերի` Մովսիսյանը որոշ ժամանակ է, ինչ նորմալ չի էլ հաճախում աշխատավայր: