կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 08:54
Իրավական

Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել «Նաիրիտ»-ի աշխատակազմը. «168 ժամ»

Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել «Նաիրիտ»-ի աշխատակազմը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որը դեռ պետք է ներակայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին… Սույն «փաթեթ» կոչվածի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից: Ընդ որում, դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում:

 

Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին: Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար կհատկացնեն մոտ 365 հազար դոլար: Թե որտեղից է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ: Սակայն խնդիրը միայն դա չէ: Այս փոփոխությունների արդյունքում «Նաիրիտը» կզրկվի իր հիմնական մասնագետներից, այսինքն՝ կգլխատվի։ Նախարարությունը պատրաստ է այս իրավիճակը արհեստականորեն ձգել եւս 1 տարի։ Հետո, ամենայն հավանականությամբ, ինչպես անհույս հիվանդների պարագայում, կառաջարկեն անջատել անկյանք մարմնի սնուցումն ու վերջ։ Մինչ այդ, իհարկե, թատրոնը կշարունակվի»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: