|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մեր «Նաիրիտ» գործարանում պատրաստվում են վաճառքի դնել ոչ միայն քացախաթթվի արտադրության սարքավորումները, այլ նաև կաուչուկի արտադրության համար օգտագործվող սարքավորումներ: Այն դեպքում, երբ դրանք հետագայում, երբ գործարանը, ի վերջո, վերագործարկման փուլին հասնի, խիստ անհրաժեշտ են լինելու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այժմ օգտվելով աշխատավարձի պարտքը մարելու պատրվակից, այդ սարքավորումները ևս պատրաստվում են վաճառել:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում էր, թե վաճառվելու են միայն հիմնական արտադրության համար ոչ պիտանի սարքավորումները: Այժմ, եթե կաուչուկի արտադրության համար նախատեսված սարքավորումները ևս վաճառեն, կնշանակի, որ «Նաիրիտի» վերագործարկման մասին խոստումները չեն իրականանալու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։