կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 13:47
Հասարակություն

Պատրաստվում է դատի տալ Տարոն Մարգարյանին

Պատրաստվում է դատի տալ Տարոն Մարգարյանին

Երևանի Սիլաչի թաղամասի բնակչուհի Նինա Վերմիշյանն այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքում էր իր անբարենպաստ սոցիալական պայմաններից: Նա նշում է՝ ապրում է անմարդկային պայմաններում` քանդված տանը, որտեղ ապրելիս է եղել մեծահասակ մոր հետ, ով վերջերս է մահացել խոնավ, քանդված տանն ապրելուց ստացած հիվանդությունների պատճառով:

 

«Դեռ մայրս չէր մահացել, երբ Տարոն Մարգարյանն անձամբ եկավ մեր տուն և զարմացավ, որ 21-րդ դարում կարելի է նման պայմաններում ապրել: Քաղաքապետի տեղակալն այնքան էր զարմացել, որ ասաց, թե իր կյանքում նման տուն չէր տեսել» ,- Yerkir.am-ին պատմեց բնակչուհին՝ հավելելով. «15 տարի է` դիմում եմ գրում, ոչ ոք չի օգնում: Է'լ Տարոն Մարգարյանին եմ դիմել, է'լ Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին, է'լ վարչապետին…. Բոլորը վրաս ծիծաղում են, ինձ չեն ուզում օգնել»:

 

Նինա Վերմիշյանը մեզ տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դատի տալ Տարոն Մարգարյանին: «Նրան պետք է դատի տամ, նա պետք է այդ պաշտոնը չզբաղեցնի»,- ասաց նա: