|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Բարեւ Երեւանը» ստացել է ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
5/20 տեղամասում կան կուտակումներ` 25-ից ավելի մարդ: Անհայտ անձինք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում եւ ուղղորդում ընտրողներին: Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:
6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ. տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կանգնեցված:
10/10 տեղամասի առջեւ մեքենաների կուտակումներ:
Ավանի 1/21 տեղամաս թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողների:
4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:
Մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին եւ տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:
Մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում: