|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ այս պահին քաղաքապետարանում են տասնյակ քաղաքացիներ, որոնք ունեն դիմում-բողոքներ: Նա նշեց, որ բողոքներից մեկն, օրինակ, վերաբերում է ապօրինի շինարարություններին, երբ բանը հասել է նրան, որ արդեն մայթերն են օգտագործում շինարարություն իրականացնելու համար:
«Բացի այդ՝ մեկ տարի առաջ մենք բարձրացրեցինք ջրահեռացման համակարգերի չգործելու հարցը, սակայն ոչինչ չարվեց, ինչի փոխարեն տեսանք, թե օրեր առաջ ինչպես նորից ջրհեղեղ եղավ Երևանում: Քաղաքացիները պետք է դատի տան Տարոն Մարգարյանին, քանի որ նա է պատասխանատու այս ամենի համար, նա ոչ մի խնդրի լուծմամբ չի զբաղվում: Սիրելի' քաղաքացիներ, տեր եղեք ձեր իրավունքներին»,- հայտարարեց Խաչատրյանը: