|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Հոկտեմբերի 10-13-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ Սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանից 52 կգ քաշային կարգում ԲԿՄԱ-Երևանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը գրավեց 3-րդ տեղը: Էդիկ Պողոսյանը, 90 կգ քաշային կարգում, նույնպես նվաճեց բրոնզե մեդալ:
Տղաներից հետ չմնացին աղջիկները. երևանցիներ` Երջանիկ Կարապետյանը (48 կգ) և Ռոզա Խաչատրյանը (52կգ) ևս գրավեցին 3-րդ հորիզոնականը`ավելացնելով բրոնզե մեդալների թիվը. հայտնում է msy.am-ը:
«Մեր հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ, որ Եվրոպայի 3 չեմպիոնից 2-ը բրոնզե մեդալ է բերել: Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Մեծերի աշխարհի առաջնությունը, լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: