կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 13:07
Սպորտ

Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

ԱՄՆ-ի  Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավեց 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նախ պոկեց 180 կգ, այնուհետ գլխավերևում պահեց 186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայչիկովը:

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):