Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 20-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին և Բիբլոսի քաղաքապետին, վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։
Դեսպանն ավելացրեց, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը:
Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նաև բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր և օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս:
Ելույթներով հանդես եկան նաև Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը և Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։