կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 16:15
Հասարակություն

Հայերի աճյուններով ծածկված հարթավայրը. The New York Times

Հայերի աճյուններով ծածկված հարթավայրը. The New York Times

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

NEW-YORK TIMES, Նյու Յորք, մարտի 20, 1915թ.

Հայերի աճյուններով ծածկված հարթավայրը

 

Թուրքերն ու քրդերը հաղորդում են, որ կոտորել են տղամարդկանց, կանանց և երեխաներին

 

Լոնդոն, մարտի 19

 

Հայկական Կարմիր խաչի հիմնադրամը Հայաստանում իրականացվող սարսափելի իրադարձությունների մասին տեղեկացրել է Լոնդոնի պաշտոնյաներին:

 

Վերջին տեղեկությունը ստացվել է Տերտերյան ազգանունով հայ բժշկից: Նա պատմում է, որ Ալաշկերտի ամբողջ հովիտը ծածկված է տղամարդկանց, կանանց և երեխաների աճյուններով:

 

Երբ ռուսական զորքը հեռացել է այս շրջանից, քրդերը հարձակվել են անպաշտպան ժողովրդի վրա և փակել նրանց մզկիթներում: Տղամարդկանց սպանել են, իսկ կանանց տարել լեռները:

 

Ըստ Կարմիր խաչի հիմնադրամի կազմակերպիչների տվյալների՝ Կովկասում այժմ 120.000 անօթևան հայ կա:

 

Պետրոգրադ, մարտի 19

 

Պարսկաստանի հյուսիս-արևմուտքից՝ Ուրմիայից ստացած հեռագիրը տեղեկացնում է, որ Ջուղա և Թավրիզ քաղաքներում նախքան մարդկանց տարահանումը, թուրքերն ու քրդերը  թալանել և այրել են գյուղերը և սպանել որոշ բնակիչների:

 

Սալմասում և Սառնայում ասում են, որ թուրք լիազորները հրամայել են ոչնչացնել քաղաքները:

 

Անթվաթի բոլոր հայ բնակիչներին հավաքել և, ըստ հաղորդագրության, ստիպել են անցնել  600 մղոն ճանապարհ, իսկ ստիպողաբար մահմեդականություն ընդունած կանանց բաժանել են  խմբերի և ուղարկել տարբեր քաղաքներ: