|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների՝ Սիրիայի կենտրոնական մարմինը Հալեպի Ս.Աստվածածին եկեղեցու «Սուրենյան» սրահում արտահերթ նիստ է գումարել, որին մասնակցել են սիրիահայ երեք համանքապետերը, հայկական կազմակերպություններն ու միությունների ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ Սիրիայի կենտրոնական մարմնի տեղեկատվական աղբյուրը:
Նիստի օրակարգի հիմնական առանցքը եղել է մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամետ Ժիհատ Լահհամի` խորհրդարանի հերթական նիստում արած հայտարարությունը, որում նա հարգել էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ու խորհրդարանի անունից զորակցություն հայտնել հայ ժողովրդին:
Կենտրոնական մարմինը որոշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասատին եւ Սիրիայի խորհրդարանին հղել համազգային երախտագիտական նամակներ: Խորհրդակցական նիստին ընթացքում ժողովականները քննարկել են վերոնշյալ նամակների բովանդակությունն ու պարունակությունը:
Նիստի ընթացքում մարմինը հեռախոսազրույց է ունցել Սիրիայի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հիմնական թեման եղել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը: