|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: