կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 11:02
Քաղաքական

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում 2 հարց է, այդ թվում՝ ԱՄՀ-ից նոր վարկ ստանալու վերաբերյալ

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:

Ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ, իսկ երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով, ընդհանուր առմամբ, 315 մլն դոլարի վարկ ստանալ: