կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 12:32
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 482 հաստատված դեպք, 58-ը՝ վերջին 1 օրում․ կառավարությունը արտահերթ նիստ է գումարել

Վերջին թարմացմամբ՝ 482 հաստատված դեպք կա, 58-ը՝ վերջին 1 օրում․ ըստ Yerkir.am-ի՝ կառավարության արտահերթ նիստում կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

25 հոգին կարանտինում են եղել և շփման շրջանակ չեն ունեցել, 31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, կասկածելի գոտում գտնվող անձինք են և միայն 2-ն են, որ արտերկրից նոր բերովի դեպքեր են, որոնց շփման շրջանակը պարզվում է՝ ասաց նա։

14 հիվանդի վիճակը ծանր է, 1-ինը՝ ծայրահեղ ծանր։

«Ծայրահեղ ծանրի  մոտ բարելավում ունենք և հնարավոր է արհեստական օդափոխության սարքը անջատենք։ 2 ծանր դեպքերը ևս կդադարեն համարվել ծանր և հիվանդները կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ482 հաստատված դեպք, 58-ը՝ վերջին 1 օրում․ կառավարությունը արտահերթ նիստ է գումարել ծանր պացիենտը երիտասարդ է, պարզապես շատ ուշ է դիմել, դրա համար էլ վիճակը բարդացել է և ունի երկկողմանի թոքաբորբ։

Կանխատեսումների հետ կապված՝ նախարարն ասաց, որ եթե պացիենտները ինտենսիվ թերապիայի բաժանմունք են հասնում, նրանց 50 տոկոսը գնում է ինտուբացիայի և շատ քիչ տոկոսն է ապրում, որովհետև ինտուբացիայի փուլը ծանր է․ «Բայց մեր թվերը փոքր են և կանխատեսում անելը դժվար է։ Ամեն պացիենտի քրոնիկ հիվանդություններն են որոշում ելքը, առանց քրոնիկ հիվանդությունների չեն հասնում ռենիմացիա»։

Առանց սիմպտոմների ընթացող վարակակիրներին արդեն տեղավորում են հյուրանոցներում։ «Ցածր տարիքի և խրոնիկ հիվանդություններ չունեցող քաղաքացիներին հյուրանոցներում ենք պահում 14 օրն անցկացնելու համար՝ իհարկե բժշկական հսկողության տակ»,-ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախարար Տավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ մեկուսացումից և ինքնամեկուսացումից հետո արդեն տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Մանրամասն՝ տեսանյութում․