|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրելվելու է 3 մլն 281 հազար դրամ։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծն ընդունվեց։
Ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պապիկյանը ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ նշելուց։
«Պետք է խնդրեմ հանձնարարեք, որ պարբերաբար տեղեկացնեն՝ ուր է հասել գործը, հետևեք, որ այն շուտ տեղադրվի»,- ասաց Փաշինյանը։