Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականին Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի, այսօր` հոկտեմբերի 27-ին, վարչապետն ասել է Կարեն Դեմիրճյանի այրուն` Ռիմա Դեմիրճյանին, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշարձանի մոտ:
«Հույս ունենք հասցնել 2020 թվականին, մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, մի հատ էլ կարագացնենք»,- ասել է վարչապետը տիկին Դեմիրճյանին, վերջինս էլ համոզմունք է հայտնել, որ արձանը կկանգնեցվի:
Լրագրողների հետ զրույցում Ռիմա Դեմիրճյանն ասել է, որ Հոկտեմբերի 27-ի դատաիրավական նոր զարգացումներից առանձնապես ակնկալիքներ չունի, բայց միշտ էլ հույս կա:
«Ես առանձնապես ակնկալիքներ չունեմ, բայց միշտ էլ հույս կա: Քանի որ դա շատ կարեւոր հարց է հասարակությանը հանգստացնելու համար, ոչ միայն մեզ համար, դա պետք է արվի, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, այ այդպես պետք է լինի, որովհետեւ մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը»,- ասել է Կարեն Դեմիրճյանի այրին:
«Պետք է կամ բացահայտվի կամ ամեն ինչ անեն եւ հետո ասեն` ժողովուրդ, չի բացահայտվում, բայց համոզիչ լինեն», նշել է Ռիմա Դեմիրճյանը: