Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Իմ քայլը» խմբակցությունը որոշում չունի ոչ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների, ոչ էլ՝ նոր քաղաքապետ ընտրելու հարցում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։
«Խմբակցությունում որևէ կոնկրետ որոշում չկա, որ կարողանամ այդ մասին հայտնել։ Հավանաբար՝ մոտակա օրերին կքննարկվեն նման հարցեր»,-նշեց նա։
Զաքարյանի համար Հրաչ Սարգսյանի հրաժարականն անակնկալ է եղել։ Ասում է՝ Սարգսյանի հետ շարունակել են իրականացնել խմբակցության նախընտրական ծրագրերը։
«Հրաչ Սարգսյանը կարողացել է դրանք կոորդինացնել բավարար կերպով։ Միշտ պետք է բավարար գնահատել աշխատանքները, որովհետև լավագույնի ձգտումը միշտ պետք է լինի»,- հավելեց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արտահերթ գործակարգավարական նիստում հայտնեց իր հրաժարականի մասին։
Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։
Աղբյուր` Փաստինֆո