|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կ.Պոլսի Տեխնիկական համալսարանում ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները հարձակվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող ուսանողների և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների վրա:
Ըստ «Ակօս»-ի` միջոցառման մասնակիցները «Հրանտի և Սեւակի հետ առերեսվեք Ցեղասպանությանը» գրությամբ պաստառներով նստացույց են արել: Երբ ոստիկանները փորձել են պաստառները պոկել, բախում է տեղի ունեցել: Ոստիկանները ռետինե մահակներով ծեծել են ուսանողներին:
Իսկ Գալաթասարայ համալսարանում ուսանողները «Մեծ եղեռն» գրությամբ պաստառ են պարզել: Մինչդեռ մի խումբ թուրք երիտասարդներ մինչ այդ պատերին գրված հայամետ գրությունների և Հրանտի ու Սևակի լուսանկարների վրա փակցրել են Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից` Թալեաթի և Էնվերի լուսանկարները: