|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա մեջբերեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը բանակի մատակարարման հարցում կոռուպցիոն ներգրավվածություն ունի և ալյուրի ու հացի մատակարարման ժամանակ չարաշահումներ է թույլ տվել: «Կառավարությունը պետք հատուկ ուշադրություն դարձնի այս հարցին ու հանդես գա պարզաբանմամբ»,- ասաց պատգամավորը:
Նա ևս մեկ տեղեկություն հայտնեց, որ «Արազ» ՍՊԸ-ի տնօրենն ահազանգում է, որ իրեն արգելում են Հայաստան ներկրել 100 տոննա դիզվառելիք: Պատգամավորը կարծում է, որ այս հարցի հետ կապված ևս կառավարությունը պետք է հանդես գա պարզաբանմամբ: