Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց կառավարությանը, որը վերաբերում էր Շիրակի մարզի Փանիկ գյուղի ոռոգման ջրի խնդրին:
«Մենք վերջերս Շիրակի մարզում էինք: Թե\' գյուղապետը, թե\' ավագանու 10 անդամները ներկայացրել են այդ գյուղում տիրող ծանր վիճակը, որովհետև գյուղում իսպառ բացակայում է ոռոգման ջուրը: Բազմիցս այդ հարցը քննարկվել է, ու բազմաթիվ խոստումներ են տրվել: Բնակչությունն իսկապես այդ խոստումներից հոգնել է, որովհետև որևէ առաջընթաց, որևէ լուծում չի երևում: Ոռոգման ջուր չլինելու պատճառով այգիները, որոնք բարեբեր են եղել, հիմա չորանում են, բանջարանոցները չորանում են: Գյուղապետարանն այդ խնդրի լուծումը տեսնում է փակ խողովակ կառուցելու մեջ, որովհետև ջրի պատճառով անընդհատ վեճեր են ծագում հարևան գյուղերի հետ: Գյուղացիները հուսահատ վիճակում են, ինչ-որ լուծում պետք է տրվի, որպեսզի գյուղացիների դժգոհությունը չվերածվի անհնազանդության, որովհետև նման խնդիր են առաջ քաշում փանիկցիները: Ի՞նչ ծրագրեր կան` այս խնդրի լուծման հետ կապված, և ի՞նչ ժամկետում է այդ հարցը լուծվելու»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը առաջարկեց, որ պատգամավորը հարցը գրավոր ուղղի նախարարությանը, կփորձեն լուծում տալ: