ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի նիստի ժամանակ հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը
ԱԺ-ում շարունակվում է «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստը: Նիստը վարող` «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչները նախքան նիստը շարունակելը նշեցին. «Այսօր մեզ հետ չէ մեր հարգարժան գործընկերը` Վահան Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել ԵՄ –Հայաստան խորհրդարանների կայացման գործում` համատեղելով պրոֆեսիոնալիզմը, հմայքը, սկզբունքայնությունը և ինտելեկտը»: Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը: