կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 09:30
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական խաղերին կմասնակցի 9 մարզիկով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական խաղերին կմասնակցի 9 մարզիկով

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական երկրորդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը, որը մասնակցելու է տարվա կարևորագույն ստուգատեսերից մեկին: Ռուդիկ Մկրտչյանի եւ հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա եւ 1 աղջիկ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: