Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում քննարկվել է բռնցքամարտի ֆեդերացիայի օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիր: Նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար քառամյա ծրագիրը բաժանվել է 3 շրջանի. տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը:
Նախ` 2013-14թթ. լինելու է հավաքական թիմում ընդգրկվող բռնցքամարտիկների ընտրության շրջան, որը պայմանավորված է լինելու հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքներով: 2014-15թթ. ժամանակահատվածում հաստատվելու է հավաքական թիմի կազմը և, ելնելով մարզիկների անհատական մարզական հատկանիշներից, աշխատանքներ են տարվելու նրանց պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ:
Միաժամանակ, մշակվելու են հավաքականի թեկնածուների ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականության անհատական բնութագրերը, ուսումնասիրվելու են նրանց առողջական վիճակը և ֆունկցիոնալ հնարավորությունները և նրանց համար կազմակերպվելու են վերականգնողական միջոցառումներ, զուգահեռաբար անցկացնելով հակախթանիչ վերահսկողական միջոցառումներ:
Նշված բոլոր գործընթացները ծառայելու են մեկ նպատակի՝ ապահովել հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Ըստ ներկայացված ծրագրերի, 2013թ. հավաքականի անդամները մասնակցելու են ընդհանուր 1164 ժամ մարզումների, 2014թ.՝ 1256 ժամ, 2015թ.՝ 1290 ժամ և մինչև 2016թ. օլիմպիական խաղերի մեկնարկը՝ 1020 ժամ մարզումների, որոնք ներառում են ուսումնամարզական հավաքները, տեղերում կազմակերպվող մարզումները, ինչպես մարզիկների մասնակցությունները տարբեր մենամարտերի: Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, որ Ռիո-16-ին Հայաստանը կներկայացնեն 3 բռնցքամարտիկներ և ակնկալում են նվաճել առնվազն մեկ օլիմպիական մեդալ: