Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։
Ասել է թե` իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը:
Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն եւս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»:
Նախ` քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, եւ հետո` ո՞վ է «զեկուցում»։ «ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը Դումանյանի ընկերն է»: Մի խոսքով, ԵՊՀ-ում, Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, խառն են ու ոչ մի կերպ հունի մեջ չեն ընկնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում