կարևոր
10252 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 10:32
Հասարակություն

Ագրարայինում խառն են. Զաքոյանը չի հակադարձում Խաչատրյանին

Ագրարայինում խառն են. Զաքոյանը չի հակադարձում Խաչատրյանին

Մամուլն անդրադարձել էր ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին: Խորհուրդը հաստիքացուցակում իրականացրել էր կրճատումներ: Հետաքրքիրն այն է, որ այս որոշմանը կողմ են քվեարկել խորհրդում ներկայացված համալսարանական ներկայացուցիչները՝ դասախոսներն ու ուսանողները:

Մեր տեղեկություններով համալսարանում դժգոհության մեծ ալիք է հասունանում, և աշխատակիցները խորհրդում ներկայացված դասախոսներից պահանջելու են քննարկման առարկա դարձնել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անվստահություն հայտնելու հարցը: Hraparak.am-ը զրուցել էր հոգաբարձուների խորհրդի անդամ Աղավարդ Խաչատրյանի հետ:

Yerkir.am-ը մի քանի հարցեր էր ուղղել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին Խաչատրյանի հարցազրույցում տեղ գտած պնդումների մասով պարզաբանումներ ստանալու ակնկալիքով՝

1. Խորհրդի անդամ Ա. Խաչատրյանը ասել է, որ հաստիքացուցակի հետ կապված սխալ ներկայացում է եղել, ըստ էության սխալ ներկայացնելու մեջ մեղադրելով Ձեզ, քանի որ ի պաշտոնե դուք եք ներկայացրել հաստիքացուցակի նախագիծը:

2. Պարոն Խաչատրյանը նաև նշել է, որ համալսարանն այսօր անտեր վիճակում է: Կատարու ՞մ եք արդյոք Ձեր գործառույթները:

3. Խորհրդի անդամ Խաչատրյանը ակնարկել է նաև Ձեզ անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ որպես մտահոգություն նշելով զուտ Ձեր իրավահաջորդի անհայտ լինելու պարագան:

Երեկ ստացանք մեր հարցման պատասխանը, որում Զաքոյանը բառացի նշում է, որ որ գրության մեջ հիշատակված լրատվամիջոցի կողմից իրականությունը ձևախեղված ներկայացնելու փաստեր ունենք և նպատակահարմար չենք համարում պարզաբանումներ տալ նման լրատվամիջոցի հրապարակումների վերաբերյալ։ Քանի որ Զաքոյանը պնդում է, որ ունի լրատվամիջոցի կողմից խորհրդի անդամ Խաչատրյանի հետ հարցազրույցում իրականությունը ձևախեղված ներկայացնելու փաստեր և անպատասխան է թողել մեր հարցերը, ինչպես նաև Խաչատրյանի կողմից չի հնչել հերքում կամ հերքման պահանջ լրատվամիջոցին, ապա մենք էլ կարող ենք եզրակացնել, որ ռեկտորի պարտականությունները կատարողը համաձայն է խորհրդի անդամի արտահայտած մտքերին: