կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 10:14
Քաղաքական

Մի շարք բանկերի սնանկացման գործում խառն է նաեւ հայերի մատը. ՛՛Ժողովուրդ՛՛

Մի շարք բանկերի սնանկացման գործում խառն է նաեւ հայերի մատը. ՛՛Ժողովուրդ՛՛

Կիպրոսում «պայթած» մի շարք բանկերի սնանկացման գործում խառն է նաև հայերի մատը. գրում է  «Ժողովուրդ»-ը:

 

Ինչպես հայտնի է, Կիպրոսի նախագահի հրահանգով մի շարք բանկերի գործարքներ խստագույնս ստուգվում են իրավապահների կողմից: Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Կիպրոսի նախագահի կայացրած այդ որոշման վրա լրջագույն ազդեցություն են ունեցել 3 մասոնական օթյակների ամենաբարձր հայազգի անդամները, որոնք ՀՀ-ում չեն բնակվում:

 

Նրանք, մինչ Կիպրոսի նախագահի մոտ «լոբբինգ» անելը, մի շարք առանցքային հայ պաշտոնյաների զգուշացրել են, որ Կիպրոսի բանկերում օֆշորային տարբեր ընկերությունների անունով գրանցված բոլոր գումարները պետք է հանեն ու տանեն Հայաստան՝ տնտեսական ներդրումներ անելու՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կկորցնեն դրանք:

 

Այս ֆոնին ամենևին պատահական չի թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը»: Ի դեպ, Կիպրոսում քննում են նաև Bank of Cyprus-ի կողմից ռուսական Юниаструм բանկի ձեռքբերումը, որը հայկական «Յունիբանկ»«նախահայրն» է: