Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ իշխանությունները գաղտնի կերպով աջակցել են Եգիպտոսում ընդվզումների կազմակերպիչներին, ովքեր այդ ամենը պլանավորելիս են եղել վերջին երեք տարիների ընթացքում:
Մասնավորապես` Կահիրեում ԱՄՆ դեսպանատունն օգնել է մի երիտասարդ այլախոհի` Նյու Յորքում մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող երիտասարդ ակտիվիստների գագաթաժողովին: Բացի այս` ԱՄՆ-ն արել են ամեն ինչ` Եգիպտոսի հատուկ ծառայություններից այդ երիտասարդի իսկական անուն-ազգանունը թաքցնելու համար:
2008 թվականի դեկտեմբերին Կահիրե վերադառնալուց հետո երիտասարդը ամերիկացի դիվանագետներին հայտնել է, թե ընդդիմադիր ակտիվիստները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին 2011 թվականին գահընկեց անելու եւ ժողովրդավար կառավարություն ստեղծելու վերաբերյալ պլան են մշակել: Այս տեղեկությունը գաղտնազերծել է Wikileaks-ը:
Երիտասարդին Եգիպտոսի հատուկ ծառայություններն այս շաբաթ ձերբակալել են բողոքի ցույցերի ժամանակ:
Զանգվածային անկարգությունների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ վիրավորների թիվը 870 է. հաղորդում է «Թելեգրաֆը»: