|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական բանակը մարտի 11-ին ազատագրել է 2 գյուղ, որոնք գտնվում են երկրի հյուսիս-արևելքում՝ Ռաս ալ Այն քաղաքի մերձակայքում. տեղեկացնում է armenpress-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներ:
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ ազատագրվել են Տուլան և Ալ Ամիր գյուղերը: Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ռաս ալ Այն քաղաքում թեժ մարտեր են ընթանում ԻՊ ծայրահեղական կազմակերպության անդամների և քրդական ուժերի միջև: Երկու կողմերը տասնյակ կորուստներ են արձանագրել:
Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` մարտի 11-ին ահաբեկիչները լայնածավալ գործողություններ են սկսել Ռաս ալ Այն քաղաքի ուղղությամբ՝ օգտագործելով տանկեր, ծանր հրետանի:
Ռաս ալ Այն քաղաքը համարվում է քրդական մեծությամբ երրորդ քաղաքը Հասաքեից և Ղամիշլիից հետո, որը ահաբեկիչների համար Թուրքիայի տարածք մտնելու անցում է: